Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է իր եղբոր՝ Ջոբ Բելինգհեմի մասին, որը հանդես է գալիս «Սանդերլենդում»։
«Հիշում եմ մի անգամ Ջոբը դուբլի հեղինակ էր դարձել «Սանդերլենդի» կազմում։ Դրանից հետո Անչելոտին մոտեցավ ինձ և ասաց, որ «Ռեալը» սխալ Բելինգհեմ է գնել։ Ես հարցրի, թե որտեղ է պատրաստվում օգտագործել եղբորս, և նա ժպտալով պատասխանեց, որ իմ դիրքում»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» կազմում մասնակցել է 2 հանդիպման և կատարել է 1 գոլային փոխանցում։
Նրա եղբայրը՝ Ջոբը 4 հանդիպում է անցկացրել այս մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































