«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի գործակալ Ռամի Աբբաս Իսսան անդրադարձել է ֆուտբոլիստի ապագային վերաբերող լուրերին:
Հիշեցնենք, որ Սալահի գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
«Ձեր տեղեկության համար՝ բոլոր այն «լրագրողները», որոնք ակնարկում են, թե ունեն «ներքին տեղեկություններ» Մոհամեդի ապագայի մասին, տարածում են տեղեկություններ, որոնք ոչ մի հիմնավորում չունեն:
Նրանք դա անում են պարզապես դիտումների համար: Չկան «Մոհամեդին մոտ կանգնած աղբյուրներ»: Ես գրում եմ սա՝ ձեզ ասելու, որ նրանք ոչինչ չգիտեն»,- գրել է Իսսան սոցիալական ցանցերում:
Ընդհանուր առմամբ, Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 352 պաշտոնական խաղ, որոնցում խփել է 214 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում: Այս ամռանը Սալահը դարձավ 32 տարեկան:
























































