«Ռեալը» նվազեցրել է կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տեղափոխության պաշտոնական արժեքը, հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի տվյալներով՝ 21-ամյա անգլիացու տրանսֆերը մադրիդյան ակումբին արժեցել է 133.9 միլիոն եվրո, մինչդեռ «Ռեալը» հայտնել էր 103 միլիոն եվրոյի մասին։
Նմանատիպ իրավիճակ էր եղել վինգեր Գարեթ Բեյլի «Տոտենհեմից» տեղափոխության ժամանակ։ 2017 թվականին Football Leaks-ը տեղեկացրել էր, որ «Ռեալը» ֆուտբոլիստի համար վճարել է ավելի քան 100 միլիոն եվրո՝ պաշտոնապես հայտարարված 91 միլիոնի փոխարեն։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում նա 42 խաղում դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։