Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Օրելիեն Չուամենին և Ջուդ Բելինգհեմը, ու պաշտպան Էդեր Միլիտաոն վնասվածքից հետո վերադարձել են թիմի ընդհանուր խումբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեք խաղացողներն էլ պատրաստ կլինեն Լա լիգայի 5-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա հանդիպմանը։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 23։00-ին։