«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ չի օգտվում սոցիալական կայքերից և մեսենջերներից:
«Ինձ դուր չեն գալիս մեսենջերները և նմանատիպ բաները: Ես միայն բջջային հեռախոս և էլեկտրոնային մեյլ ունեմ: Դա բավականացնում է ինձ:
Ամեն անգամ, երբ ցանկանում եմ տեղեկանալ սոցիալական կայքերում տեղի ունեցող «իրարանցումներին», վերցնում եմ աղջկաս հեռախոսը»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: