Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան (FA) որոշում է կայացրել չկիրառել պատժամիջոցներ «Չելսիի» հենակետային կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի նկատմամբ՝ կապված Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ուղղված ռասիստական երգի հետ, որը երգել էին Արգենտինայի ընտրանու ֆուտբոլիստները Ամերիկայի Գավաթի եզրափակչում Կոլումբիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0): Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նշենք, որ այս երգի գոյության մասին հայտնի է դարձել Ֆերնանդեսի սոցիալական ցանցի ուղիղ եթերից։
Աղբյուրի տեղեկացմամբ, 23-ամյա կիսապաշտպանը պատժի չի ենթարկվի FA-ի կողմից, քանի որ երգի միջադեպը տեղի է ունեցել ոչ Անգլիայի տարածքում։ Այդ պատճառով այս դրվագի քննությունը գտնվում է ՖԻՖԱ-ի իրավասության տակ։
Ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ Էնցո Ֆերնանդեսը ներողություն է խնդրել «Չելսիի» ֆրանսիացի ֆուտբոլիստներից։
























































