«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կողմ է, որ իր թիմի ֆուտբոլիստները ունենան ազատություն և ավելի շատ շփվեն միմյանց հետ:
«Մրցաշարերին ճանապարհորդելիս նախընտրում եմ լինել անձնակազմի հետ և չխանգարել ֆուտբոլիստներին, բայց միշտ հետևում եմ նրանց: Նրանք չեն ցանկանում տեսնել ինձ, և ես էլ չեմ ուզում տեսնել նրանց (ժպտում է)», — մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը Sky Sports-ը:
Գվարդիոլան նշանակվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում 2016 թվականի ամռանը:
Այդ ժամանակից ի վեր, նրա ղեկավարությամբ «քաղաքացիները» անցկացրել են 476 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցից 353-ում հաղթել են, 57-ն ավարտել են ոչ ոքի, և պարտվել 66-ում: