Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի գործակալը խոսել է խաղացողի «Բարսելոնա» չտեղափոխվելու որոշման մասին։
«Նիկոն որոշեց ևս մեկ տարի մնալ «Ատլետիկում»: Մեր գործը նրան օգնելն ու խորհուրդներ տալն է։ Մենք չենք կարող ատրճանակ դնել նրա գլխին և ստիպել նրան հեռանալ այլ ակումբ»,- իսպանացու գործակալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Նիկո Ուիլյամսի «Բարսելոնա» տեղափոխության արժեքը կարող էր կազմել 60 միլիոն եվրոյից մի փոքր պակաս՝ փոխհատուցման այս չափը նշված է իսպանացու պայմանագրում։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։