«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քննադատությանը։
«Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են խոսում մեր մասին: Ես գիտեմ, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվողը «Կարմիր սատանաների» գլխավոր մարզչին մեղադրել էր հավակնությունների բացակայության մեջ։
























































