«Լիլի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Անխել Գոմեսը հաջորդ տարի կարող է փոխել ակումբային գրանցումը:
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Նյուքասլն» արդեն նշել է Գոմեսին որպես առաջնահերթ տրանսֆերային նպատակ:
Անգլիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան»: «Մանչեսթեր Յունայթեդի» սանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, սակայն այս բոլոր ակումբները կփորձեն ձևակերպել տրանսֆերն ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ, ինչպես վերևում արդեն նշել ենք, ամռանը լրանում է նրա պայմանագրի ժամկետը։
Այս ամիս կիսապաշտպանը Անգլիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Իռլանդիայի հետ Ազգերի լիգայի հանդիպմանը, փոխարինման դուրս գալով, իսկ երեք օր անց մեկնարկային կազմում էր Ֆինլանդիայի հետ խաղում։
























































