«Բարսելոնայի» մարզչական շտաբը պետք է ուժեղացնի պաշտպանությունը և աջ պաշտպան է փնտրում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն, կատալոնացիների հետաքրքրությունների թվում են Ջոշուա Կիմմիխը Մյունխենի «Բավարիայից» և Օսկար Մինգեսան՝ «Սելտա Վիգոյից»: Վերջին տարբերակը նախընտրելի է թվում։ «Բարսելոնան» հնարավորություն ունի հետ ձեռք բերելու իսպանացուն 9 միլիոն եվրոյով, ինչպես նաև պահպանել ֆուտբոլիստի իրավունքների 50%-ը:
Ինչ վերաբերում է Կիմմիխին, ապա գերմանացին Հանս-Դիտեր Ֆլիկին ճանաչում է հավաքականում և «Բավարիայում» համատեղ աշխատանքից:
Նախկինում «Բարսելոնան» փորձում էր ձեռք բերել Ժոաո Կանսելոյին, սակայն նա «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Ալ-Հիլալ»:
























































