«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է վերջին տարիներին կատալոնական թիմում Լա Մասիայի սաների մեծ թվով հայտնվելը։
«Միշտ ավելի լավ է չմտնել տրանսֆերային շուկա, եթե ունես որակյալ կազմ և տաղանդավոր ակադեմիա: Անցյալ տարի Ֆորտը, Կուբարսին, Ֆերմինը մեծ աճ գրանցեցին։ Կարծում եմ, Յամալը կխաղար նույնիսկ լավագույն ժամանակների «Բարսելոնայում», Բերնալը նույնպես հնարավորություն կունենար»,- Դեկուի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Յամալն ընթացիկ մրցաշրջանում 4 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը 17-ամյա պատանու տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։