Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը հիացած է կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի խաղով։
Ռաֆայելը մասնավորապես նշել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստի գոլային փոխանցումը Գերմանիայի հավաքականի հետ խաղում (2-2)։
«Նիդեռլանդների հավաքականն այժմ ֆանտաստիկ կիսապաշտպան ունի։ Արնե Սլոտը Գրավենբերխին վերադարձրեց բարձր մակարդակի, և նրա ողջ ներուժը անմիջապես սկսեց բացահայտվել:
Գերմանիայի ընտրանու հետ խաղում նա լավագույնն էր խաղադաշտում»,- Anything Liverpool-ին ասել է Ռաֆայել վան դեր Վարտը:
























































