Հարձակվող Սոն Հին Մինը հաջորդ ամառ ակումբային գրանցումը փոխելու տարբերակ ունի: TodoFichajes-ի փոխանցմամբ՝ հարավկորեացի ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոն»։
Մադրիդյան ակումբն արդեն կապ է հաստատել Սոնի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ Սոնի ծառայություններով հետաքրքրված են նաև ասիական ակումբները, սակայն ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել Եվրոպայում։
«Ատլետիկոյում» Սոնը կարող է փոխարինել Անտուան Գրիզմանին. 2024/2025 մրցաշրջանի վերջում ֆրանսիացին կարող է տեղափոխվել MLS:
Սոն Հին Մինի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Հարավկորեացի հարձակվողը «Տոտենհեմի» կազմում հանդես է գալիս 2015 թվականի ամառվա վերջից։ Ֆուտբոլիստը բազմիցս ակնարկել է, որ կցանկանար մնալ լոնդոնյան ակումբում։