Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայի նախկին սան Կիրնան Հյուզ-Մեյսոնը, որը երկու տարեկան աղջկան թողել է գլխի ծանր վնասվածքներով, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ն։
32-ամյա Հյուզ-Մեյսոնը մեղավոր է ճանաչվել մանկապղծության և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
2020 թվականին երկու տարեկան մի աղջիկ հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ ոտքերի, մեջքի, դեմքի և կրծքավանդակի 17 վնասվածքներով։ Նա երկու շաբաթ մնաց կոմայի մեջ և ստացավ ուղեղի ծանր տրավմատիկ վնասվածքներ, որոնք պահանջում էին շուրջօրյա խնամք։ Հյուզ-Մեյսոնը փորձել է բուժաշխատողներին ասել, որ աղջիկը վիրավորվել է՝ ընկնելով տիկնիկների տան վրա։
Մինչ իր պատիժը, Հյուզ-Մեյսոնը «Էնֆիլդ Բորո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն էր, իսկ նախկինում հանդես է եկել «Միլվոլում»: Հյուզ-Մեյսոնը խաղացել է նաև «Արսենալի» և «Տոտենհեմի» երիտասարդական ֆուտբոլային ակադեմիաներում։
























































