Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը պատրաստվում է նոր ֆուտբոլային ակումբ հիմնել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Այս մասին հայտնում են Marca-ն։
Ըստ աղբյուրի, ակումբը կկոչվի խաղացողի անունով՝ Տոնի Կրոս: Նախագիծն ուղղված է լինելու երիտասարդ սերնդին։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Կրոսը հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։ Կիսապաշտպանն իր վերջին հանդիպումն անցկացրեց Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։
Մրցաշարի քառորդ եզրափակիչում Բունդեսթիմը պարտվեց ապագա չեմպիոնին՝ Իսպանիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ «Ֆուրիա Ռոխայի»։
























































