«Լիվերպուլի» դարպասապահ Քեյվին Կելեհերը իր հիասթափությունն է հայտնել վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի մերսիսայդյան ակումբին միանալու կապակցությամբ։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ես հասկացրել եմ, որ ցանկանում եմ մնա և դառնալ առաջին համարը ակումբի կազմում: Ակումբը որոշել է պայմանագիր կնքել Մամարդաշվիլի հետ, ինչից ես հետևություններ եմ անում։ Ես բավական լավն եմ ու մրցունակ և ցանկանում եմ խաղալ ամեն շաբաթ»,- Կելեհերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց Վալենսիայի 23-ամյա վրացի դարպասապահի հետ պայմանագիր կնքելու մասին։ Դարպասապահը անգլիական ակումբին կմիանա 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ մինչ այդ կշարունակի հանդես գալ «Չղջիկների» կազմում։