Մադրիդի «Ատլետիկոն» մտածում է թիմի գլխավոր մարզչին փոխելու մասին, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների ղեկավարությունը Սիմեոնեին փոխարինելու հավակնորդների առաջին տեղում տեսնում է Ֆերնանդո Տորեսին, որը ներկայումս աշխատում է «Ատլետիկոյի» երկրորդ թիմում։
Սիմեոնեի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» 4 տուրից հետո վաստակել է 8 միավոր և գտնվում է 3-րդ տեղում։
Նշենք, որ արգենտինացի մասնագետը մադրիդյան ակումբը գլխավորում է 2011 թվականից։