«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը չի կարողանում բացել գոլերի հաշիվը Սենեգալի հավաքականի կազմում:
Կիրակի օրը 23-ամյա ֆուտբոլիստը մեկնարկել է իր ազգային հավաքականի կազմում Աֆրիկայի Ազգերի Գավաթի ընտրական փուլի Բուրունդիի դեմ խաղում (1:0): 61-րդ րոպեին «Չելսիի» հարձակվողը փոխարինվեց՝ հերթական անգամ մնալով առանց գոլի։
Սենեգալի կազմում նա անցկացրել է 16 խաղի, բայց դեռևս չի կարողացել ոչ մի անգամ գրավել մրցակցի դարպասը։
Նիկոլաս Ջեքսոնի նորամուտը Սենեգալի կազմում կայացել է 2022 թվականի նոյեմբերին՝ Նիդերլանդների դեմ Աշխարհի առաջնության խաղում։