26-ամյա նիդերլանդցի վինգեր Սթիվեն Բերգվեյնը պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Սաուդյան «Ալ Իթիհադ» ակումբ: Նախկինում ֆուտբոլիստը խաղում էր «Այաքսի» կազմում:
«Ալ Իթիհադը» իրապես կոնկրետ առաջարկ արեց: Ես շատ ակումբների անուններ էի կարդում, որոնք ուզում էին ինձ ձեռք բերել, բայց նրանք այդպես էլ չհայտնվեցին: Իհարկե, ֆինանսական առումով ես շատ մեծ առաջընթաց կունենամ։ Ես այս մասին շատ անկեղծ եմ խոսում։
Բայց «Ալ Իթիհադը» հետաքրքիր է ինձ նաև մարզական առումով, քանի որ այնտեղ խաղում են այնպիսի առաջատար խաղացողներ, ինչպիսիք են Կարիմ Բենզեման, Մուսա Դիաբին, Դանիլո Պերեյրան, Ն’Գոլո Կանտեն և Ֆաբինյոն։ Սաուդյան պրոֆեսիոնալ լիգան առաջիկա տարիներին միայն կուժեղանա։
Իհարկե, սպասում եմ Բենզեմային հանդիպելուն։ Նա «Ռեալի» նախկին խաղացող է, «Ոսկե գնդակի» դափնեկիր և մեծ հարձակվող», — Բերգվեյնի խոսքերն է փոխանցում De Telegraaf-ը: