«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է աշխարհի լեգենդար ֆուտբոլիստների միջև King World Nations Cup անունով մրցաշար կազմակերպելու մասին:
Ավելի վաղ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնն Իսպանիայում անցկացրել էր մրցաշարեր, որտեղ իրենց մասնակցությունն են ունեցել, մասնավորապես, կարիերան ավարտած և դեռևս գործող ֆուտբոլի աստղեր: Մրցաշարին մասնակցել են Իկեր Կասիլյասը, Ռոնալդինյոն, Ժոան Կապդևիլան, Չիչարիտոն և այլ խաղացողներ:
King World Nations Cup-ի պրոմո-տեսանյութի նկարահանմանը մասնակցել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը:
Բրազիլացին հայտարարել է, որ կմասնակցի նախագծին, սակայն չի հստակեցրել, թե ինչ կարգավիճակով: