Իտալական «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին, տեղեկացնում է ESPN-ը:
«Մեզ վտանգի էին ենթարկում ՝ հետաձգելով կարանտինի սահմանումը: Առողջապահական համակարգը պատրաստ չէր այս ամենին: Մենք շարունակում էինք ֆուտբոլ խաղալ ՝ չմտածելով հետևանքների մասին:
Սկզբում, մարդիկ չէին գիտակցում, թե ինչ արհավիրքի են հանդիպել: Իտալացիները մտածում էին, որ վարակը իրենց չի հասնի: Նրանք զբոսնում էին, այցելում զվարճանքի վայրեր: Բժիշկները ամեն ինչ անում են, որ այս վարակը հեռանա մեզնից»,- ասել է Գոդինը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում անցել է 500.000-ը: