Սթիվեն Բերգվեյնը մեկնաբանել է Ռոնալդ Կումանի կողմից արված քննադատությունները:
Հոլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչը բացասական արձագանք էր տվել կիսապաշտպանի տեղափոխությանը Սաուդյան Արաբիա:
Մարզիչը նշել էր, որ Բերգվեյնի արարքի մեջ բացակայում են մարզական ամբիցիաները, ինչպես նաև հաստատել, որ վերջինս չի հրավիրվի ազգային հավաքական:
«Այլևս չեմ ցանկանում խաղալ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Նա կարող էր զանգահարել ինձ և լսել իմ տարբերակը: Ինչպե՞ս կարելի է մտքեր արտահայտել առանց ինձ հետ խոսելու»,- Բերգվեյնի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:
























































