France Football ամսագիրը ներկայացրել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլային ակումբի կոչման հավակնորդներին։
Կարճ ցուցակում են Դորտմունդի «Բորուսիան», «Ժիրոնան», «Բայերը», «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»:
Մրցանակը սահմանվել է 2021 թվականին, և դրա առաջին դափնեկիրը եղել է «Չելսին»։ Այնուհետև «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ արժանացել է այս մրցանակին:
























































