Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ջերմ խոսքեր է ուղղել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին:
Ուրուգվայցին ԱԱ-2026-ի որակավորման փուլի շրջանակում Պարագվայի ընտրանու դեմ կայացած խաղից հետո հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին:
Մեսսին լուսանկար է հրապարակել սոց․ կայքերում, որտեղ գրկում է Սուարեսին և գրել․ «Դու յուրահատուկ ես թե՛ խաղադաշտում, և թե՛ խաղադաշտի սահմաններից դուրս: Ես քեզ շատ եմ սիրում»:

Մեսսին և Սուարեսը միասին հանդես են գալիս Մայամիի «Ինտերում»։ Ավելի վաղ զույգը հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում»:
























































