Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը հեռացել է իսպանական «Սևիլիայից»։
Իսպանական ակումբը հայտարարել է 30-ամյա վինգերի՝ մեքսիկական «Մոնտերեյ» տեղափոխության մասին։
Արգենտինացին «Սևիլիայում» հանդես էր գալիս 2019 թվականից, իսկ 2022/23 մրցաշրջանում նա խաղացել է «Այաքսի» կազմում:
Իսպանական ակումբի կազմում Լուկասն անցկացրել է 208 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։