«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը շատ լուրջ է վերաբերում թիմում կարգապահության պահպանմանը։
Մի քանի շաբաթ առաջ, երբ «Կապտանռնագույները» մարզվում էին օրական երկու անգամ, թիմի խաղացողներից մեկն առավոտյան քնել էր և չէր եկել մարզմանը։
Ֆլիկը նկատողություն է արել խաղացողին ամբողջ թիմի և շտաբի ներկայությամբ, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, չի բացահայտվում։
Պատժի է արժանացել նաև Լամին Յամալը, որը մի անգամ ուշացել է մարզումից առաջ զրույցից։ Ֆլիկը երիտասարդ ֆուտբոլիստի համար կազմակերպել է այսպես կոչված «թունել», երբ թիմակիցները կարող են թեթև հարվածել վազող խաղացողին։