Ուրուգվայի հավաքակաի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը որոշել է աջակցել հայրենի երկրին՝ Մոնտեվիդեոյի անբարենպաստ շրջանում գտնվող Կասավալլեի բնակիչների համար նվիրաբերելով 500 հավաքածու սնունդ և հիգիենիկ ապրանքներ:
Այդ մասին հայտնում է L’Équipe-ն՝ հղում անելով El Pais թերթին:
«Սա նվազագույնն է, ինչ կարող եմ անել», – ասել է Սուարեսը:
Ավելի վաղ Սուարեսի թիմակից Լիոնել Մեսսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար: