Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալու մասին։
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվողը հատուկ մրցանակ է ստացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինից։
Շնորհանդեսը տեղի է ունեցել Մոնակոյում, որտեղ կայացել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վիճակահանությունը։
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում անցկացրել է 183 հանդիպում («Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և «Յուվենտուսի» կազմում), որոնցում խփել է 140 գոլ։
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի մրցանակը։ Շնորհակալ եմ այս ճանապարհին ստացած աջակցության համար: Շնորհակալ եմ»,– գրել է Կրիշտիանուն սոցիալական ցանցերում։
























































