Ջանլուիջի Բուֆոնը ստացել է ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը։
Այս մրցանակը տրվում է «ակնառու ձեռքբերումների, գերազանցության և օրինակելի անձնական որակների» համար և շնորհվում է 1998 թվականից:
Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել այսօր Մոնակոյում, որտեղ ընթանում էր Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վիճակահանությունը։
Բուֆոնը խաղացել է «Պարմայում», «Յուվենտուսում», ՊՍԺ-ում և Իտալիայի հավաքականում։ Նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2023 թվականին։
























































