«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի նորեկ Դանիել Օլմոյի նորամուտը, որը փոխարինման է դուրս եկել «Ռայո Վալյեկանոյի» հետ Իսպանիայի Պրիմերայի 3-րդ տուրի խաղում (2:1) և գոլի հեղինակ է դարձել հանդիպման 82-րդ րոպեին։
«Երկրորդ խաղակեսի սկզբում մենք լավ էինք գործում. սրա հիմնական պատճառը խաղադաշտ մտած Դանի Օլմոն է։ Նա շատ լավ է վարվում գնդակի հետ և առանց գնդակի պրեսինգ է անում: Նա տարբերություն ստեղծեց հանդիպման երկրորդ հատվածում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Infobae-ն։
Օլմոն կատալոնացիներին միացել է օգոստոսին՝ տեղափոխվելով գերմանական «Ռեդ Բուլ Լայպցիգից»։ Տրանսֆերի գումարը կազմել է 55 մլն եվրո + բոնուսներ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: Transfermarkt-ը 26-ամյա կիսապաշտպանին գնահատում է 60 միլիոն եվրո, անցած մրցաշրջանում Օլմոն 25 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակել է ինը միավոր և իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ «Ռայո Վալեկանոն» ունի չորս միավոր և զբաղեցնում է ութերորդ տեղը:
























































