Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղում (3:0) Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը ռեկորդի հեղինակ է դարձել։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ 18-ամյա խաղացողը դարձել է Լա լիգայում «Արքայական» ակումբի պատմության ամենաերիտասարդ գոլ խփած օտարերկրացին։
Հիշեցնենք, որ Էնդրիկը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել «Պալմեյրասից» 47,5 միլիոն եվրոյի դիմաց։