Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարիերան կշարունակի իր ներկայիս ակումբում՝ Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա դարպասապահը որոշել է մնալ «Սերուցքայինների» ճամբարում՝ չնայած խաղային պրակտիկայի վերաբերյալ ունեցած դժգոհությանը։
Լունինի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։ Անցած մրցաշրջանում Անդրեյը «Ռեալի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, որոնցից 12-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Ուկրաինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։