«Բարսելոնան» ցանկանում է պահել թիմում դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենին։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել գերմանացի դարպասապահին։ Նոր համաձայնագիրը նախատեսվում է կնքել հինգ տարի ժամկետով։
Տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մարկ Անդրե Տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։