Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն այս ամառ չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սերուցքայինները» ցանկանում են անվճար պայմանագիր կնքել կանադացի ֆուտբոլիստի հետ և կսպասեն մինչև 2025 թվականի ամառը գործող պայմանագրի ավարտը։ Այսպիսով, Դեյվիսը 2024/25 մրցաշրջանը կանցկացնի «Բավարիայում»։
Ավելի վաղ «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել էր, որ պաշտպանը կմնա ակումբում՝ չնայած նրա պայմանագրի ժամկետի մոտալուտ ավարտին։
Անցած մրցաշրջանում Դեյվիսը անցկացրել է 42 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։