«Բարսելոնան» այս պահին տեղեկություն չունի 27-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վերականգնման ժամկետների մասին, որն ապրիլի 22-ին կոճի վնասվածք էր ստացել։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստի վերականգնողական շրջանը երկու անգամ ավելի երկար է, քան ի սկզբանե կանխատեսել էր կատալոնական ակումբի բժշկական շտաբը։ Ընդգծվում է, որ կատալոնական ակումբի ճամբարում «շփոթություն» է դե Յոնգի հետ կապված իրավիճակից։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: