Անգլիական «Բրայթոնի» գլխավոր տնօրեն Պոլ Բարբերը հայտնել է, որ թիմի 3 ֆուտբոլիստներ իրենց վատ են զգացել և կորոնավիրուսի թեստ են հանձնել, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ֆուտբոլիստներից մեկի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Վարակված խաղացողի անունը չի հրապարակվում:
Հաղորդվում է, որ ակումբի բոլոր ֆուտբոլիստները կենթարկվեն 14-օրյա կարանտինի:
Հիշեցնենք, որ Անգլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12.000-ի, որից 578-ը ՝ մահացել են: