Կարիմ Բենզեման կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը:
«Վինիսիուսն արժանի է «Ոսկե գնդակին» այսպիսի մրցաշրջանից հետո՝ ոչ միայն այն բանի համար, ինչ նա արեց այս տարի, այլ նաև նախորդ տարվա արդյունքներով:
Նա կատարյալ ֆուտբոլիստ է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 2018 թվականի հուլիսին։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։