«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխության մասին:
«Մենք կփորձենք դա անել»,- թիմի երկրպագուների հետ շփվելիս տեսանյութում ասել է կատալոնական ակումբի նախագահը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Կապտանռանգույնները» ակտիվ բանակցություններ են վարում բասկերի հետ 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ։ Ուիլյամսի պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 58 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Նիկոն «Ատլետիկի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։