Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիզի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 23-ամյա իսպանացուն դիտարկում է որպես փոխարինող Դավիդ Սիլվային:
Ընթացիկ մրցաշրջանում Ռուիզը «Նապոլիի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: