Ֆրանսիական հեղինակավոր «L’Équipe» պարբերականը կազմել է ՊՍԺ-ի՝ բոլոր ժամանակների խորհրդանշական թիմը: Փարիզյան թիմի ամենաթանկ վարձատրվող խաղացողներ` հարձակվողներ Նեյմարը և Կիլիան Մբապպեն, չեն ընգրկվել լավագույնների շարքում:
Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է 13 գնդակ: Մբապպեն անցկացրած 20 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ: