Անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Մոհամեդ Սիսոկոն կարծում է, որ թիմի հարձակվող Սադիո Մանեն մի օր կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Daily Mail-ը:
«Ես վստահ եմ, որ Սադիոն կտեղափոխվի Մադրիդ: Նա ունի այն որակները, որոնք անհրաժեշտ են թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
«Լիվերպուլի» համար էլ այս տեղափոխությունը օգտակար կլինի: Նրանք այդ գումարը կարող են օգտագործել նոր տաղանդներ ձեռք բերելու համար»,- ասել է Սիսոկոն:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Մանեն անցկացրել է 26 հանդիպում ու դարձել ՝ 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: