Պորտուգալական «Բենֆիկայի» երիտասարդ կիսապաշտպան Ֆլորենտինուն կարող է հայտնվել «Մանչեսթեր Սիթիիում», տեղեկացնում է Record-ը:
20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը գրավել է անգլիական ակումբի ուշադրությունը և նրանք պատրաստ են այս ամռանը ձեռք բերել Ֆլորենտինույին:
Ֆլորենտինուն համարվում է պորտուգալական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը, ում համեմատում են լեգենդար Էյսեբիոյի հետ:
Հավելենք, որ Պորտուգալիայի այս առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման: