Հունիսի 21-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի մարզադաշտում կայացավ Եվրո-2024-ի խմբային մրցաշարի 2-րդ տուրի Ֆրանսիայի և Նիդեռլանդների հավաքականների հանդիպումը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Հանդիպման ավարտից հետո ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն մեկնաբանել է հանդիպման ելքը.
«Մեզ համար դժվար է որևէ դժգոհություն հայտնել մեր խաղից, բայց ընդհանուր առմամբ դեռևս աշխատելու բան կա: Խաղը բարելավելու տեղ կա։ Կփորձենք պայքարել առաջին տեղի համար»,- խաղից հետո տված հարցազրույցում ասել է Կանտեն:
Նիդեռլանդների հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Ն’Գոլո Կանտեն։ Եվրո-2024-ում միայն Կանտեն է երկու հանդիպում անընդմեջ ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ։























































