«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ըստ բրիտանական The Independent պարբերականի՝ ճանաչվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Լավագույն խաղացողները որոշվել են պարբերականի 10 լրագրողների քվեարկությամբ, որոնք հաշվի են առել հետևյալ գործոնները․ խաղացողի հնարավորություններն ու դրանց փաստացի գործածումը, մակարդակը, որին հասել է ֆուտբոլիստը, նրա ազդեցությունը մրցակցության վրա, ինչպես նաև խաղացողի նվաճումները։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Լավագույն եռյակում հայտնվել է նաև «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էռնանդեսը։ The Independent-ի վարկածով` 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների տասնյակն այս տեսքն ունի․ 1․ Լիոնել Մեսսի 2. Կրիշտիանու Ռոնալդու 3․ Չավի Էռնանդես 4․ Ռոնալդինյո 5․ Անդրես Ինյետսա 6․ Ռոնալդո 7․ Թիերի Անրի 8․ Զինեդին Զիդան 9․ Կակա 10. Ֆաբիո Կանավարո։