Գերմանական «Լայպցիգի» և Դանիայի հավաքականի հարձակվող Յուսուֆ Պոուլսենը հայտնվել է «Նյուքասլի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 25-ամյա հարձակվողը «կաչաղակների» տրանսֆերային գլխավոր թիրախն է: Անգլիական ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել դանիացու համար:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Պոուլսենը մասնակցել է 20 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: