Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Կանադայի հետ։
Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, կանադացիները ոչ մի հարված չեն կատարել դարպասին։ Երկրորդ խաղակեսում թիմերը կատարել են վեց փոխարինում։
Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ում կխաղա D խմբում` Ավստրիայի, Նիդերլանդների և Լեհաստանի հետ։ Ավստրիացիների դեմ առաջին հանդիպումը կկայանա հունիսի 17-ին։
























































