«Պորտու» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Սերժիու Կոնսեյսաոյի՝ գլխավոր մարզչի հրաժարականի մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ պորտուգալացի մասնագետի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մարսելը»:
Կոնսեյսաոն մարզում է «Պորտուն» 2017 թվականից՝ երեք անգամ դառնալով լիգայի հաղթող և երկու անգամ դուրս գալով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլեր:
Ավելի վաղ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Սերժիուն գլխավորել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Նանտը», «Վիտորիա Գիմարեսը», «Բրագան», «Ակադեմիկան» և «Օլանենսեն»: Իր խաղային կարիերայի ընթացքում Կոնսեյսաոն հանդես է եկել «Ինտերում», «Պարմայում», «Լացիոյում», «Պորտուում» և ՊԱՕԿ-ում։
«Լացիոյի» կազմում պորտուգալացին դարձել է Իտալիայի չեմպիոն ու նվաճել գավաթակիրների գավաթը։
























































