«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լյապորտը կարող է վերադառնալ Իսպանիա: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։
25-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Կատալոնացիները կարծում են, որ ֆուտբոլիստը կարող է համաձայնվել տեղափոխությանը, եթե «քաղաքաբնակներըը» ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցների պատճառով չկարողանան մասնակցել Չեմպիոնների լիգային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լյապորտը խաղացել է Բիլբաոյի «Աթլետիկում»:
Վերջերս հայտնի էր դարձել, որ կատալոնական գրանդը հետաքրքրված է նաև «Նապոլիի» ֆուտբոլիստի ծառայություններով։