«Ռոմայի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն կգլխավորի «Ֆեներբահչեն»:
Թուրքական ակումբը 61-ամյա մասնագետի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարել է սոցիալական ցանցերում՝ երկրպագուներին հրավիրելով միջոցառման այսօր՝ հունիսի 2-ին։
««Ֆեներբահչեի» երկրպագուներ, կհանդիպենք վաղը, եկեք միասին սկսենք մեր ճանապարհորդությունը»,- ասել է Մոուրինյուն թիմի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում։
Մոուրինյուի վերջին աշխատանքը եղել է «Ռոմայում», որը նա լքել է այս տարվա հունվարին: Նախկինում նա մարզել է «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Լեյրիան» և «Բենֆիկան»։
Անցած մրցաշրջանում «Ֆեներբահչեն» Թուրքիայի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։ «Գալաթասարայը» դարձել է երկրի չեմպիոն։
























































